26/07/2014 16:13
Փոլադյան. Առաջիկա օրերին Լևոն Հայրապետյանի խափանման միջոցը կփոխեն
Առաջիկա օրերին, հավանական է, որ կալանավորված գործարար Լևոն Հայրապետյանին տեղափոխեն քաղաքային հիվանդանոց կամ էլ խափանման միջոցը փոխեն տնային կալանքով: Այս մասին Aysor.am-ի թղթակցին հայտնեց Լ. Հայրապետյանի վստահված անձ Մացակ Փոլադյանը:
Մ. Փոլադյանի խոսքով՝ Լևոն Հայրապետյանի կալանավորումն Ադրբեջանի կողմից իրականացվող քայլ է, սակայն գործարարի մեջքին աջակիցների մեծ բանակ է կանգնած:
«Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել Արցախի նախագահ Բակո Սահակյանին, ով ամեն կերպ աջակցում է Լևոն Հայրապետյանին»,-ասաց նա:
Լ. Հայրապետյանի վիճակը, նրա խոսքով, այժմ բավարար է:
Հիշեցնենք, որ Լ. Հայրապետյանը կալանավորվել է ոչ օրինական ճանապարհով ձեռք բերված փողերի լվացման և յուրացման մեղադրանքով:
Նախորդող հրապարակում՝ Ռուբեն Մարգարյանը հրաժարվել է Լևոն Հայրապետյանին պաշտպանությունից
Մեծ հարսանիքի 674 զույգերը պահանջում են ազատ արձակել Լևոն Հայրապետյանին