26/07/2014 12:46
Ցեղասպանության մասին նոր ֆիլմը` Վենետիկյան կինոփառատոնում (Տեսանյութ)
Օսմանյան Թուրքիայում 1915 թվականին տեղի ունեցած Հայոց ցեղասպանությանը նվիրված «Սպի» ( «The Cut», «Шрам») ֆիլմը, որի ռեժիսորն է թուրք ծագումով մի գերմանացի, ներկայացվել է Վենետիկյան կինոփառատոնին:
Նշենք, որ ֆիլմի պրոդյուսերը, սցենարիսը և գլխավոր դերակատարը հանդիսանում է Ֆատիհ Ակինը: Այս մասին գրում են ռուսական լրատվամիջոցները՝ նշելով, որ կինոփառատոնը կանցկացվի հուլիսի 27-ից սեպտեմբերի 6-ը:
138 րոպեանոց այս ֆիլմը պատմում է Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած ազգությամբ հայ Նազարեթ Մանուկյանի մասին: Ցեղասպանությունից մեկ տարի անց նա իմանում է, որ իր զույգ աղջիկները, հնարավոր է, փրկվել են, որոնց փնտրելով` նա հասնում է մինչև Հյուսիսային Դակոտա:
Անգլալեզու ֆիլմում ռեժիսորի հետ նկարահանվել են դերասաններ Արսինե Խանջյանը, Սիմոն Աբգարյանը, Ակին Գազինը և ուրիշներ:
«Կարծում եմ, որ թշնամությունն ապրում է մեր մեջ՝ ծնված իսկ օրվանից: Ինձ համար հետաքրքիր էր բացահայտել այն ամենը, ինչ կապված է թշնամանքի հետ: Դա մի անցումային գործընթաց է, որը շրջանցում է բարությունը և` հակառակը: Բարությունն ու թշնամանքը փոխկապակցված են: Օրինակ՝ գեղեցիկ մարմնի մասում կարող է թաքնված լինել չարորակ ուռուցք: Նման կերպ նաև կարող է բարի դեմք ունեցող անձը ունակ լինի մարդ սպանել: Մենք դեռ պետք է պարզենք, թե երբ կդադարենք ապրել սահմանից այս կողմ՝ կրոնապես և ազգային պատկանելությամբ առանձնացած»,-ասել է ֆիլմի ռեժիսորը:
Նշենք, որ Ֆատիհ Ակինը թուրքական ծագում ունեցող գերմանացի կինոռեժիսոր է: Նա ծնվել է 1973 թվականին Գերմանիայի Համբուրգ քաղաքում: Նրա ծնողները Գերմանիա են գաղթել Թուրքիայից: Նա իր առաջին աշխատանքը ներկայացրել է 1998 թվականին: «Արագ և անցավ». այսպես է կոչվել նրա առաջին դեբյուտային աշխատանքը, որի համար Շվեյցարիայում արժանացել է «Բրոնզե լուսան» կինոմրցանակին: Նա հանդիսանում է մի շարք հեղինակավոր ֆիլմերի հեղինակ: