28/07/2014 13:50
Իգոր Կրուտոյը կարող է փակել «Նոր Ալիք» մրցույթը
Նոր ալիքի ժյուրի նախագահ Իգոր Կրուտոյը «Նոր Ալիքի» համերգի ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ պատմել է, որ չի ցանկանում հեռանալ Լատվիայից, սակայն իր համբերությունն էլ սահման ունի:
Նա արդեն 10 զանգ է ստացել ռուս նահանգապետերից, ովքեր առաջարկել են «Նոր ալիք» մրցույթը տեղափոխել լատվիական Յուրմալայից իրենց տարածք. դեռևս որևէ տարբերակ չի դիտարկվում:
Նշենք, որ երիտասարդ կատարողների «Նոր ալիք» մրցույթը լատվիական Յուրմալայում սկսվել է Լատվիայի պատժամիջոցներով ընդդեմ փառատոնին հրավիրված ռուս արտիստների՝ Իոսիֆ Կոբզոնի, Օլեգ Գազմանովի և Վալերիայի:
Ավելի վաղ Կրուտոյը հայտարարել էր, որ «Նոր Ալիքը» պետք է մնա Յուրմալայում: Այս մասին տեղեկացնում է Gazeta.ru-ն: