28/07/2014 11:17
Սոնա Ռուբենյանը «Նոր ալիքում» ստացել է «Հանդիսատեսի համակրանք» մրցանակը
«Նոր ալիք 2014» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող երգչուհի Սոնա Ռուբենյանը 19 370 ձայնով հաղթող է ճանաչվել «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում:
Մրցույթի քվեարկությունը պետք է ավարտվեր երեկ` ժամը 12:00-ին, սակայն այն երկարաձգվել էր մինչև 17:00-ն: Ժամը 12:00-ի արդյունքներով ևս առաջին տեղում Սոնա Ռուբենյանն էր: Երգչուհին Facebook-յան իր էջում հետևյալ գրառումն է արել.
«Շնորհակալ եմ, որ մինչ վերջին վայկյանը կողքիս էիք, շնորհակալ եմ, որ չհանձնվեցիք ու ինձ պարգևեցիք այս հաղթանակը… Համոզված եմ, որ միակ մասնակիցն էի, որն իր մեջքի հետևում այսպիսի բանակ ուներ) Ինձ համար ամենակարևորը ձեր՝ աշխարհի ամենաբծախնդիր ու խիստ հանդիսատեսի դրական արձագանքներն էին»:
Ս. Ռուբենյանը հատուկ մրցանակ կստանա նաև woman.ru կայքի կողմից, քանի որ առցանց քվեարկության արդյունքներով ևս Ս. Ռուբենյանը հավաքել է առավելագույն թվով ձայներ: Նշենք, որ «Նոր ալիք» երգի մրցույթում Սոնա Ռուբենյանը զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը:
Երրորդ մրցութային օրը ժյուրիի բոլոր անդամները նրան գնահատել են առավելագույն` 11 միավորով: Առաջին հորիզոնականը զբաղեցրել է Վրաստանը ներկայացնող Նուցա Բուզալաձեն, երկրորդ հորիզոնականում է Ուկրաինայի ներկայացուցիչ Վիկտորյա Պետրիկը, իսկ երրոդ հորիզոնականը գրավել է Ուկրաինայի ներկայացուցիչ Վյաչեսլավ Ռիբակովը:
Նախորդող հրապարակում` Սոնա Ռուբենյանի ելույթը «Նոր ալիք 2014» մրցույթում (Տեսանյութ)
Սոնա Ռուբենյանի և Մհերի ելույթը «Նոր ալիք 2014»-ում (Տեսանյութ)