29/07/2014 10:17
Պատգամավորները մինչև հոկտեմբեր աշխատավարձ կստանան հին դրույքաչափով. «ՀԺ»
«Հայկական Ժամանակ-ում» կարդում ենք.
«Չնայած բարձրաստիճան պաշտոնյաների վարձատրության մասին օրենքով ԱԺ պատգամավորների աշխատավարձերը հուլիսի 1-ից բարձրացել են, նրանք շարունակում են ստանալ հին աշխատավարձերը և փաստացի՝ նորը չեն ստանա մինչև հոկտեմբեր:
Հուլիսի 1-ին պատգամավորները ստացել են հունիսի, այսինքն` հին աշխատավարձը, իսկ հուլիսի համար ոչ թե աշխատավարձ են ստացել, այլ արձակուրդային, որը նույնպես հաշվարկվել է հին դրույքաչափով:
Հաջորդ աշխատավարձը ստանալու են միայն սեպտեմբերին օգոստոսի կես ամսվա համար, որովհետև ԱԺ-ն արձակուրդում է լինելու մինչև օգոստոսի կեսերը, այսինքն` օգոստոսի աշխատավարձը կիսատ է լինելու: Ահա այսպիսին է մեր բազմաչարչար պատգամավորների կյանքը. Գիշեր-ցերեկ աշխատում են, որ մի արդյունքի չեն հասնում»: