30/07/2014 10:08
Ինչու տապալվեցին «բարեշրջությունները». Առավոտ
«Առավոտի» խմբագիր Արամ Աբրահամյանը գրել է.
«Քաղաքագետները, մեկնաբանները և այլ շատ հարգված քաղաքական անձիք քննարկում են, թե ինչ է անելու քառյակը սեպտեմբերին, և արդյոք կհաջողվի՞ դրան պաշտոնանկ անել Սերժ Սարգսյանին (եթե, իհարկե, այդպիսի նպատակ կա): Նրանք, ում այդ խնդիրն անչափ հուզում է, կարող են, իհարկե, ենթադրություններ անել:
Ինչ մնում է բուն իշխանափոխության հնարավորությանը, ապա պետք է պարզապես հաշվի առնել, որ ներկայիս իշխող քաղաքական թիմն այժմ Կրեմլի «հիմնական խաղացողն» է, իսկ քառյակը՝ Կրեմլի «փոխարինող կազմն է»: Եթե իշխանափոխություն տեղի ունենա, ապա դա կլինի ոչ թե քառյակի, հնգյակի կամ «ժողովրդի» հերոսական պայքարի արդյունք,այլ Կրեմլի ձեռնարկած փոփոխություն, որը կատարվում է, ընդգծեմ, նույն թիմի շրջանակներում:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: