30/07/2014 10:33
ԱԺ-ն նախատեսում է 105,5 մլն դրամ ծախսել հեռախոսային ծառայությունների համար
«Ազգային ժողովի 2014թ. գնումների պլանով նախատեսված է այս տարվա ընթացքում մինչև 105,5 մլն դրամ ծախսել աշխատակազմի՝ հեռախոսային ծառայություններից օգտվելու համար: Այս մասին տեղեկանում ենք gnumner.am կայքում տեղադրված ԱԺ գնումներ պլանից:
41,1 մլն դրամը նախատեսված է տեղային հեռախոսային ծառայությունների, 28,4 միլիոնը՝ միջքաղաքային հեռախոսային ծառայությունների և 35,5 մլն դրամը՝ աշխատակազմի բջջային հեռախոսային ծառայությունների համար»,–գրել է «Հայկական Ժամանակը»։