30/07/2014 11:07
Լևոն Հայրապետյանն այսօր առավոտյան կորցրել է գիտակցությունը
Մոսկվայի մեկուսարաններից մեկում գտնվող գործարար Լևոն Հայրապետյանն այսօր առավոտյան կորցրել է գիտակցությունը: Նրան կոմայից կարողացել են դուրս բերել անուշադրի լուծույթով: Այս մասին տեղեկացնում է «Artsakh today»-ը:
Լևոն Հայրապետյանի եղբորորդու՝ Գուրգեն Հայրապետյանի խոսքով՝ նա հիմա էլ իրեն շատ վատ է զգում ու չի կարողանում շփվել անգամ փաստաբանների հետ:
«Նման հիվանդություններ ունեցող մարդուն այսպես պատժելն անմարդկային է: Չէ որ խոսքը տնտեսական գործունեության մասին է, իսկ իրեն վերաբերում են այնպես, կարծես, բռնել են մարդասպանույան վայրում: Օր առաջ պիտի կարողանանք փոխել նրա խափանման միջոցը»,- հայտարարել է Գուգեն Հայրապետյանը:
Հիշեցնենք, որ Լ. Հայրապետյանը կալանավորվել է ոչ օրինական ճանապարհով ձեռք բերված փողերի լվացման և յուրացման մեղադրանքով:
Նախորդող հրապարակում՝ Արթուր Սաֆարյան. Լևոն Հայրապետյանը գտնվում է հոգեպես ընկճված վիճակում