31/07/2014 11:20
Արգենտինան դեֆոլտ է հայտարարել
Արգենտինայի կառավարությունը վերջին 13 տարվա ընթացքում արդեն 2-րդ անգամ երկրում հայտարարում է դեֆոլտ, այսինքն երկիրը ընդունակ չէ վճարելու սեփական պարտքերը:
Korrespondent.net-ի փոխանցմամբ, այսօրվա 1.3 միլիարդ դոլարի հասնող պարտքը գոյացել էր դեռևս 2001-ի դեֆոլտից հետո:
Փորձագետների կարծիքով, այս դեֆոլտը չի լինելու այնքան ցավագին, ինչքան 2001-ի դեֆոլտը, երբ Արգենտինայի կառավարությունը ստիպված եղավ սառեցնել բնակչությանը կուտակային հաշիվները:
Այդ ժամանակ փողոցներում զանգվածային բողոքի ցույցեր էին և ոստիկանների հետ բախումներ: