31/07/2014 16:12
Նախարարը՝ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին. «Մի կերպ պիտի մուծեք»
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը այսօր կառավարության շենքի մոտ կանգնած ցուցարարներից մեկի հարցին՝ թե վաղվանից էլեկտրաէներգիայի սակագինը բարձրանալու է, ինչպե՞ս է ինքը վճարելու, պատասխանեց. «Մի կերպ պիտի մուծեք»:
«Ո՞նց թե մի կերպ, իմ լույսի փողը դու՛ք եք մուծելու, ոչ շոր, ոչ կոշիկ էլ չունենք, որ վաճառենք: Մի կերպ ի՞նչ է նշանակում»,- ասաց կինը` նշելով, որ 27 հազար դրամ թոշակ է ստանում:
Երվանդ Զախարյանը, սակայն, առանց պատասխանելու հարցերը, նստեց ծառայողական մեքենան և հեռացավ:
«Մի կերպդ թաղեմ»,- Ե. Զախարյանի հետևից գոռաց կինը:
Նշենք, որ օգոստոսի 1-ից Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը գործող` 38 դրամից, պետք է բարձրանա 3.8 դրամ` կազմելով 41.8 դրամ:
Նախորդող հրապարակում՝ Ինչպե՞ս մեղմել էներգիայի թանկացման վնասն անապահով ընտանիքների համար