31/07/2014 20:26
Իսրայելը ևս 16.000 զինվոր է ներգրավում Գազայի գործողություններում
Իսրայելի ԶՈւ-երը հրաման են արձակել Գազայի հատվածում ռազմական գործողություններին մասնակցելու համար լրացուցիչ 16.000 պահեստազորային ներգրավելու մասին:
Ria.ru-ի փոխանցմամբ, 16.000 զինվորականի ներգավումը հանգստանալու հնարավորություն կտա այն զինվորականներին, ովքեր այժմ ներգրաված են Գազայում ցամաքային գործողությանը:
Նշվում է, որ պահեստազորայինների ընդհանուր թիվը հասնելու է 86.000-ի:
Հիշեցնենք, որ Գազայի հատվածը վերահսկող պաղեստինյան «ՀԱՄԱՍ» խմբավորումը օրեր շարունակ հրթիռակոծում է Իսրայելի քաղաքները, այդ թվում՝ Թել-Ավիվը, Երուսաղեմը, Խադերան:
Իսրայելի տարածքը հրթիռակոծությունից պաշտպանում է «Երկաթե գմբեթ» հակահրթիռային համակարը: Համակարգը, որն առաջին անգամ սկսել է կիրառվել 2011թ.-ից, հնարավորություն է տալիս 150 կմ շառավիղով պաշտպանել իսրայելական քաղաքները հրթիռակոծություններից:
Իսրայելական օդուժն էլ ի պատասխան «ՀԱՄԱՍ»-ի գործողությունների սկսել է խոցել Գազայի հատվածում գտնվող «ՀԱՄԱՍ»-ի և այլ իսլամիստական խմբավորումների ռազմական ենթակառուցվածքները:
Իսրայելական իշխանությունները Գազայում իրականացնում են «Protective Edge» գործողությունը, որի շրջանակներում հարձակման է ենթարկվել 550 թիրախ, այդ թվում 31 թունել և 60 հրթիռային համակարգ: