31/07/2014 14:36
Քաղաքագետ. ԱՄՆ դեսպանատան հայտարարությունը շանտաժ է
Ցանկացած ինքնավար պետություն իրավունք ունի որոշել, թե ում հետ է համագործացում և ինչ մակարդակով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն, անդրադառնալով ԱՄՆ դեսպանատան՝ ՀՀ գործարարներին ու կառվարությանն ուղղված զգուշացմանն, ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
Դեսպանատունն օրերս տեղեկացրել էր ՀՀ կառավարությանն ու գործարարներին, որ պատժամիջոցների ենթարկված ՌԴ պաշտոնյաների ու ընկերությունների հետ համագործակցությունը կարող է ռիսկեր առաջացնել:
«Սա շանտաժ է և դուրս է դիվանագիտական ներկայացուցչության լիազորություններից»,- ասաց քաղաքագետն՝ ավելացնելով, որ հայկական կողմն ի պատասխան պետք է բողոքի նոտա հղի:
Քաղաքագետը հիշեցրեց, որ անվտանգության տեսանկյունից Ռուսաստանի կողմից Հայաստանին տրվող աջակցությունը որևէ այլ երկիր տալ չի կարող: