01/08/2014 12:59
ՀՀ և ԼՂՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի փոխգործակցությունը կընդլայնվի
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է Հայաստանի Հանրապետության ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանին: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Նախագահ Սահակյանը շնորհավորել է Մարտին Սարգսյանին ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ղեկավար նշանակվելու կապակցությամբ` մաղթելով նրան արդյունավետ աշխատանք:
Հանդիպմանը, որին մասնակցում էին ԼՂՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Կառլեն Պետրոսյանը և պաշտոնատար այլ անձինք, քննարկվել են երկու հայկական պետությունների քույր կառույցների փոխգործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր:
Երկուստեք նշվել է համագործակցության խորացման համար բոլոր պայմանների առկայությունը և այս ուղղությամբ ակտիվ աշխատելու պատրաստակամությունը: