01/08/2014 14:45
Շիրխանյան. Լևոն Հայրապետյանի կալանավորումը շահավետ է միայն Ադրբեջանին
Գործարար Լևոն Հայրապետյանին առաջադրված մեղադրանքները պատվիրված թյուրիմացություն են: Այս մասին այսօր լրագրողներին ասաց Հայաստանի պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը:
Նրա խոսքով՝ դա շահավետ է միայն Ադրբեջանին: Վ. Շիրխանյանն ասաց, որ ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի պետք է ցույցեր կազմակերպվեն:
«Մենք հիմնավորումներ չենք նկատել, ըստ որի, կարելի էր նման մարդուն կալանավորել»,- ասաց Վ. Շիրխանյանը:
Նախկին փոխնախարարը հուսով է, որ Լևոն Հայրապետյանի նկատմամբ խափանման միջոցը օգոստոսի 13-ին կփոխվի տնային կալանք:
Նախորդող հրապարակում՝ «Լևոն Հայրապետյանի ազատազրկումը մարտահրավեր է համայն աշխարհի հայությանը»
Հետաքննությունը այսօր մեղադրանք կառաջադրի Լևոն Հայրապետյանին
«Լևոն Հայրապետյանի ազատազրկումը մարտահրավեր է համայն աշխարհի հայությանը»