02/08/2014 11:20
Չինաստանում պայթյունից մահացել է 65 մարդ
Չինաստանի արևելյան հատվածում գտնվող Կունշան քաղաքում պայթյուն է որոտացել: Այս մասին հաղորդում է vesti-ին: Զոհվել է 65 մարդ:
Հաղորդվում է, որ դեպքը տեղի է ունեցել ավոտմեքենաների պասհետամասերի հավաքման արտադրամասում: Ըստ մի տարբերակի, պատահարի պատճառը դյուրավառ նյութերի հետ աշխատանքի ժամանակ տեխնիակական անվտանգության կանոնների խախտումն է:
Մեկ այլ տարբերակի համաձայն` վթարը տեղի է ունեցել շոգեկաթսայում: Արտադրամասի վերևից դեռևս ծուխ է բարձրանում:
Այս ամռանը սա առաջին պատահարը չէ Չինաստանում: Հուլիսի 7-ին լեռանահանքային արդունաբերական գործարանում, որը տեղակայված է Չինաստանի հյուսիս-արևմուտքում, պայթել էր թունավոր գազը. Զոհվել էր երկու մարդ, 6 հոգի վնասվածքներ էին ստացել: