02/08/2014 10:14
Տրանսպորտի սակագինն առայժմ չի բարձրանա. «Ժամանակ»
«Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ մոտակա ժամանակներս տրանսպորտային ոլորտում թանկացումներ չեն լինելու»,-երեկ Ավան վարչական շրջանում շրջայցից հետո պատասխանելով «Ժամանակի» հարցին՝ ասել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
«Սակագնինն առայժմ չի թանկանա, քանի որ ստեղծված է հանձնաժողով, ներգրավված են մասնագիտացված միջազգային կառույցներ, որոնք իրականացնում են մոնիտորինգ և քննարկումներ: Այդ ուղղությամբ հաշվարկներ են կատարվում և մինչև մենք չունենանք վերջական արդյունք, թե մեկ կամ երկու տարի հետո ինչ որակ ենք ակնկալում տրանսպորտից, անվտանգության ինչ երաշխիքներ ենք ունենալու տրանսպորտային ոլորտից, մենք չենք գնալու այդ քայլին: Մեր հանրությունը, երևանցին տեղյակ կլինի ամեն ինչից: Ոչ մի բան գաղտնի չի արվելու, և փորձելու ենք այս ոլորտին միասնական քաղաքային ուժերով լուծում տալ»,-հավաստիացրել է քաղաքապետը: