04/08/2014 13:17
ԱՄՆ-ում Էբոլա տենդով հիվանդ ամերիկացուն փորձում են բուժել
Օգոստոսի 2-ին ԱՄՆ են հասցրել ամերիկացի բժիշկ Քենթ Բրենթլիին, ով Արևմտյան Աֆրիկայում վարակվել է էբոլա տենդով: Ըստ տեղական լրատվամիջոցների, նա պատմության մեջ առաջին մարդն է, ում բուժելու են ԱՄՆ-ում այս չափազանց վարակիչ հիվանդությունից, որ համարվում է մահացու:
33-ամյա ամերիկացուն կփորձեն օգնել Էմորի համալսարանի մասնագետները: Բրենթլին ԱՄՆ են հասցրել հատուկ ինքնաթիռով, որը կահավորված է առանձին բոլկով` վարակիչ հիվանդների մեկուսացման համար:
Բժիշկ Բրենթլին վարակվել է տենդով Լիբերիայում, որտեղ մեկնել էր օգնելու էբոլայով վարակված տեղի բնակիչներին:
Ներկայում Արևմտյան Աֆրիկայում շարունակվում է Էբոլա տենդի համաճարակը: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, Էբոլայից մահացածները Գվիենայում, Սիերա-Լեոնեում և Լիբերիայում գերազանցել է 730 մարդը: Հաստատված և հնարավոր հիվանդացության դեպքերի քանակը փետրվարից սկսած հասել է 1300-ի: Այս մասին հաղորդում է itarr-tass-ը: