04/08/2014 15:44
Հրաչյա Հարությունյանի մեղքն ամբողջովին ապացուցված է համարվել
Մոսկվայի Տրոիցկյան դատարանը վարորդ Հրաչյա Հարությունյանին առաջադրված մեղադրանքն ամբողջությամբ ապացուցված է համարվել: Այս մասին հայտնում է Itar-tass.com-ը:
Այս պահին դատարանում շարունակվում է Հ. Հարությունյանի դատավճռի հրապարակումը, որը ,ըստ նախատեսվածի, պետք է տևի մոտ 6 ժամ:
Դատավճռի հրապարակումից առաջ Հ. Հարությունյանը իր վերջին խոսքում նշել է, որ խորապես ցավակցում է զոհերի ընտանիքներին և եթե ժամանակը հետ տալու հնարավորություն ունենար, նա երբեք այս ավտովթարը թույլ չէր տա:
Տուժած կողմի ներկայացուցիչները իրենց խոսքում հայտնել են, որ ցանկանում են, որ դատարանը իրավական գնահատական տա Հ. Հարությունյանի գործատուին:
Հիշեցնենք, որ նա կալանքի տակ է գտնվում 2013-ի հուլիսից: Մեղադրողը Հ. Հարությունյանի համար պահանջել է 7 տարվա ազատազրկում:
Ավելի վաղ Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում Հ. Հարությունյանի փաստաբան Ռուբեն Մարգարյանը ասել էր, որ կեղծ փաստթղթերի տրամադրման մասով դատարանը պետք է արդարացնի Հ. Հարությունյանին, քանի որ գործի նյութերի համաձայն՝ այս մեղադրանքը հիմնավորված չէ, իսկ երթևեկության կանոնների և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտման վերաբերյալ խնդրել են դատարանին ավելի մեղմ պատիժ նշանակել:
Նախորդող հրապարակում՝ Այսօր դատարանը կլսի Հրաչյա Հարությունյանի վերջին խոսքը