06/08/2014 10:16
Հովհաննես Իգիթյան. Սոչիում բեկում չի լինի. «Հրապարակ»
ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը «Հրապարակի» հետ զրույցում, անդրադառնալով Սարգսյան-Ալիև առաջիկա հանդիպմանը, նշել է, որ դրա արդյունքում բեկում չի լինի:
«Երբ եղավ Ուորլիքի հայտարարությունը, տպավորություն կար, որ Մինսկի խումբը փորձում է ակտիվանալ, լուծում տալ կոնֆլիկտին, երբ նախագահ Օլանդը կողմերին առաջարկում էր հանդիպում կազմակերպել Փարիզում, այստեղ էլ երևում էր, որ փորձ է արվելու լուծում գտնել բանակցային գործընթացի առաջընթացի մասին, իսկ Սոչիում նախատեսվող հանդիպումը ես անգամ դժվարանում եմ ուղղակի կապել Ղարաբաղի կոնֆլիկտի հետ, որովհետև այդ հանդիպումը ձեռնարկվեց ընդամենը ստեղծված լարվածությունը թուլացնելու նպատակով։ Ռուսաստանն ընդամենը կփորձի հանդես գալ հաշտարարի կամ խաղաղություն հաստատող պետության կարգավիճակով»,-թերթի հետ զրույցում ասել է Հ. Իգիթյանը:
Նույն կարծիքին է նաև քաղաքագետ Աղասի Ենոքյանը, ով հավանական է համարում, որ որևէ փաստաթուղթ էլ չի ստորագրվի: