06/08/2014 10:07
Ծառուկյանին պատկանող ընկերությանը հոգեմետ դեղերի արտահանման լիցենզիա կտրվի
«Ժամանակի» տեղեկություններով, կառավարության առաջիկա նիստում հոգեմետ դեղեր արտահանելու և ներմուծելու լիցենզիա կտրվի «Արփիմեդ» դեղագործական ընկերությանը: «Արփիմեդը» գտնվում է Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում և պատկանում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին։
Ըստ թերթի, «Արփիմեդ» դեղագործական ընկերությանը հոգեմետ դեղեր արտահանելու և ներմուծելու լիցենզիա կտրվի երեք տարի ժամկետով: