06/08/2014 14:37
Շանթ Հարությունյանի համար բժիշկ է հրավիրվել դատարան
Այսօր Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում շարունակվել է «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի և մյուսների գործով դատավարությունը:
Այս գործով վկա Արտավազդ Անտոնյանը հարցաքննության ժամանակ հայտարարեց, որ դեպքից բավականին ժամանակ է անցել, և միգուցե ինքը չհիշի մանրամասները, այդ պատճառով էլ խնդրում է հիքմ ընդունել նախաքննության ընթացքում իր տված ցուցմուքնները:
Դատախազի հարցին՝ արդյոք ի՞նչ է հիշում դեպքի օրվա հետ կապված, նա պատասխանեց, որ այդ օրը ժամը 4-ի սահմաններում գնացել է Ազատության հրապարակ, որտեղ ականատես է եղել, թե ինչպես են քաղաքացիական համազգեստով 2 մարդ, որ հետագայում պարզվելէ , որ ոստիկաններ են եղել, քաշքշում են Շանթ Հարությունյանին և նրա կողմնակիցներին, ապա պայթյունի ձայն է լսել:
«Դրանից հետո Շ. Հարությունյանին նստեցրեցին մեքենա, որի կողքին կանգնած էր հեծանիվով մի երիտասարդ: Ոստիկանը նրան հարվածեց, ինչին ես միջամտեցի, որից հետո էլ դաժանաբար ինձ քաշքշեցին և տարան Ոստիկանության Կենտրոնի բաժանմունք»,- ասաց նա: Վկայի խոսքով՝ ինքը մեքենայի մեջ ասել է, որ իրեն վատ է զգում, ինչին ոստիկանները պատասխանել են, որ նրան բուժօգնություն կցուցաբերվի ոստիկանությունում, սակայն բուժաշխատողները հրավիրվել են միայն երեկոյան ժամը 08:00-ին:
Հարցաքննվեց նաև այս գործով վկա Վահագն Մինասյանը, ով ասաց, որ տեսել է, թե ինչպես են Շանթ Հարությունյանը և նրա ընկերները կոչ անում սադրանքներ չանել, քանի որ իրենց ակցիան խաղաղ բնույթ է կրում, բայց սադրիչները եղել են:
«Լսել եմ պայթյունների ձայներ, եկել եմ Մաշտոցի պողոտա, և տեսել, թե ինչպես են քաղաքացիական հագուստով մարդիկ քաշքշում տղաներին, որից հետո պարզվել է, որ նրանք ոստիկաններ են: Ես գնացել էի այնտեղ, որ ոստիկանների բռնի ուժից ու սադրանքներից զերծ պահեմ քաղաքացիներին, բայց ինձ բռնեցին չորս կարմիր բերետավորներ, ովքեր ինձ քաշքշելով ձեռնաշղթաներ հագցրեցին և տարան Կենտրոնի բաժին»,- ասաց նա:
Շանթ Հարությունյանը դատավորին հայտնեց, որ իրեն վատ է զգում և բժշկի կարիք ունի: Դատավորը ընդմիջում հայտարարեց:
Նախորդող հրապարակում՝ Շանթ Հարությունյանը՝ ոստիկանին. Գիտե՞ս՝ սուտ խոսալն ինչ ա
«Միգուցե Օսիպյանը ինձ շանտաժ է արել, որ հետո ինձ բռնեն, տանեն, սպանեն»