07/08/2014 10:32
ԲՀԿ-ական պատգամավորը դարձյալ սկանդալի կիզակետում է. «Առավոտ»
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Քոչարյանի շուրջ հերթական սկանդալային պատմությունն է հասունանում: «Առավոտի» տեղեկացմամբ, վերջերս «Գազպրոմ Արմենիայի» Հրազդանի մարզային մասնաճյուղում վիճաբանություն է եղել մասնաճյուղի ղեկավար Գագիկ Փիլիպոսյանի և Դավիթ Քոչարյանի միջև։ Պատգամավորը մի քանի մեքենաներով «գրոհել» է Փիլիպոսյանի ղեկավարած գրասենյակը։
Հրազդանում խոսակցություններ են շրջանառվում, որ Դավիթ Քոչարյանը ցանկանում է իր եղբորը տեղավորել Գազպրոմի մարզային գրասենյակի ղեկավարի պաշտոնում։ Վիճաբանության պատճառը, ըստ թերթի աղբյուրի, հենց դա է եղել:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: