07/08/2014 10:17
ԱԺ պատգամավորները կմեկնեն դիրքեր. «Հրապարակ»
Նախապես տրված խոստման համաձայն ԱԺ խմբակցությունները ոչ միայն համատեղ հայտարարությամբ հանդես եկան՝ կապված սահմանային միջադեպերի հետ, այլև միասնաբար կմեկնեն դիրքեր։ Այցը նախատեսվում է շաբաթ օրը։
Դեռ որոշված չէ, թե կոնկրետ որ «թեժ կետերում» կլինեն, բայց հայրենի օրենսդիրները նախընտրել են Արցախի հենակետերը, որտեղ կմեկնեն ուղղաթիռով։ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը «Հրապարակին» հայտնել է, որ ԱԺ խմբակցությունների ղեկավարներն են մեկնելու ցանկություն հայտնել: