09/08/2014 12:21
Go home Ilham, you're drunk. BBC-ն՝ Իլհամ Ալիևի հայտարարությունների մասին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Twitter»-յան իր էջում մեկ ժամում 60-ից ավելի գրառում է կատարել պատերազմ սկսելու և հողերը «վերադարձնելու» մասին: Նրա գրառումներին արձագանքել են ոչ միայն բազմաթիվ օգտատերեր, այլև միջազգային հեղինակավոր պարբերականները:
Այսպես, օրինակ՝ բրիտանական «The Guardian» թերթը մեջբերել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հայտարարությունը, որ իրավիճակի և մարդկային կորուստների ամբողջ պատասխանատվությունը պաշտոնական Բաքվի վրա է, որը հրահրում է լարվածություն առաջնագծում:
«The Independent» թերթը Ալիևի գրառումները կոչում է խիստ ռազմատենչ, որոնցով նա հասկացնել է տվել, որ իրենց երկիրը պատերազմի մեջ է Հայաստանի հետ՝ Լեռնային Ղարաբաղի համար, և սպառնացել է վերսկսել ռազմական գործողությունները՝ այդ հողերը գրավելու համար:
Ավստրալական News.com.au-ն փաստում է, որ առաջին անգամ է որևէ երկրի նախագահ պատերազմ հայտարարում «Twitter»-ի միջոցով, մինչդեռ մյուս մարդիկ այն օգտագործում են իրենց առօրյայի կամ նախաճաշի մասին պատմելու համար:
BBC-ին գրել է, որ Ալիևը նախագահ է, որը «Twitter»-ում է պատերազմ վարում: Վերջում հեղինակավոր պարբերականը մեջբերում է օգտատերերից մեկի գրառումը. «Go home Ilham, you're drunk» (թարգ. Գնա տուն, Իլհամ, դու հարբած ես):