11/08/2014 12:22
Թուրքիայի նախագահը Ռեջեփ Թայիփ Էրդողանն է
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ժողովրդական քվերակության արդյունքներով հաղթող է ճանաչվել Թուրքիայի նախագահի ընտրություններում: Նրա անձնական վարկանիշը 10 %-ով ավելի բարձր է եղել, քան իշխող «Արդարության և զարգացման» կուսակցության վարկանիշը (43%):
Երկրի նախագահի ընտրությունները առաջին անգամ անցկացվել են համաժողավրդական քվերակությամբ, մինչև այդ Թուրքիայի հանրապետության ղեկավարին ընտրել է խորհրդարանը:
Քվերակությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 80 %-ը: Նախկին վարչապետի օգտին քվեարկել է 81 նահանգներից 61-ը:
Էրդողանը ստացել է 13.1 մլն քվե, Էքմելեդդին Իհսանօղլուն՝ 8.9 մլն քվե, իսկ Սելահադդին Դեմիրթաշը՝ 2.1 մլն քվե:
Էրդողանը 12 տարի եղել է Թուրքիայի վարչապետ, ևս 10 տարի կարող է լինել երկրի նախագահ, եթե առաջին ժամնկետի սպառվելուց հետո նորից ընտրվի նախագահ: