13/08/2014 15:10
Դատական նիստի ժամանակ Լևոն Հայրապետյանի ինքնազգացողությունը վատացել է
Գործարար Լևոն Հայրապետյանի իքնանզգացողությունը դատական նիստի ժամանակ վատացել է: Այս մասին հաղորդում է Itarr-tass-ը: Նիստն ընդմիջվել է, որպեսզի Հայրապետյանին բուժօգնություն տրամադրվի: Դատական նիստը հետաձգվել է մինչև օգոստոսի 15-ը: Դատարանում Հայրապետյանին ներկայացնում են երեք պաշտպաններ: Պաշտպանները գործի նյութերին կցել են մի շարք բժշկական տեղեկանքներ, որոնք վկայում են մեղադրյալ վատ առողջական վիճակի մասին:
Հայրապետյանը հայտարարել է, որ չի ընդունում որևէ մեղադրանք և միջնորդություն է ներկայացրել քննիչին փոխելու վերաբերյալ, սակայն դատարանը չի ընդունել միջորդությունը, իսկ մեղադրյալին նկատողություն է արվել դատական նիստի օրակարգը խախտելու համար:
Ավելի վաղ Մոսկվայի Բասմանի դատարանը, ըստ քննիչի միջնորդության, որոշում է կայացրել կալանավորել Լ. Հայրապետյանին՝ մինչև սեպտեմբերի 15-ը: Բացի այս, քրեական գործի շրջանակներում կալանք է դրվել «Բաշնեֆտի» ակտիվների վրա, որոնց արժեքը գերազանցում է 300 մլն ռուբլին: Հայրապետյանը իր մեղքը չի ընդունում:
65-ամյա ձեռնարակտերը ձերբակալվել է հուլիսի 15-ին Դեմոդեդովո օդանավակայանում: Նրա կալանավորման հիմքում Բաշկիրիայի նախկին սենատոր Իգոր Իզմեստևի ցուցմունքներն էին, ով ցմահ դատապարտված է մի շարք ծանր հանցագործությունների համար:
Նշենք, որ հայ ձեռնարակտիրոջը մեղադրում են փողերի լվացման և յուրացման մեջ:
Նախորդող հրապարակում՝ Հետաքննությունը այսօր մեղադրանք կառաջադրի Լևոն Հայրապետյանին