13/08/2014 13:02
ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվն այս տարի աճել է 17.3 տոկոսով
2014 թ. հունվար-հունիսին հանրապետություն է ժամանել 495.967 զբոսաշրջիկ` 17,3 տոկոսով ավելի, քան նախորդ տարի նույն ժամանակաշրջանում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը:
Նրա խոսքով՝ 2014 թ.-ի հունվար-հունիսին զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնել է 474.989 մարդ: Նախորդ տարվա համեմատ ցուցանիշն աճել է 14,8 տոկոսով:
Մեխակ Ապրեսյանը շեշտեց, որ զբոսաշրջային ոլորտի նման աճի համար էական դեր է կատարել բարենպաստ ներդրումային միջավայրը, ծառայությունների որակի բարելավումը, նաև բաց երկնքի քաղաքականությունը. 2014թ-ի առաջին վեց ամիսներին` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ թիչքներն աճել են 28,7 տոկոսով, իսկ ուղևորահոսքը՝ 25,1 տոկոսով: