13/08/2014 14:00
Շահեն Հարությունյան. Ոստիկանները ինձ հավատացնում էին, որ հայրս մահացել է
Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի և ընկերների գործով դատավարությունը:
Այսօր սկսվել է ամբաստանյալների հարցաքննությունը: Առաջինը հարցաքննվեց Շ. Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը, ով ասաց՝ միայն իմացել է, որ նոյեմբերի 5-ին երթ է լինելու, սակայն երթի ուղղության մասին որևէ բան չի իմացել:
«Խառնաշփոթ էր: Տեսել եմ, որ ոստիկանները հորս խփել են, ես էլ խփել եմ: Դրանից հետո ինձ բերման են ենթարկել: Այնտեղ մի պահ տեսել եմ հորս, բայց հետո ինձ այլ սենյակ են բարձրացրել»,-ասաց նա:
Շահեն Հարությունյանի խոսքով՝ ոստիկանությունում իրեն հավատացրել են, որ հայրն ու իր մտերիմները մահացել են, և այնպես են դա իրար մեջ խոսել և իրեն հավատացրել, որ ինքն էլ սկսել է դրան հավատալ:
Շ. Հարությունյանը նաև ասաց, որ խաղաղ երթ է եղել, սակայն մի քանի ոստիկան գցել են իրեն ու ոտքերով սկսել հարվածել, իսկ ոստիկանին խփելուց հետո մի քանի հոգի իրեն գցել են մեքենայի անիվների տակ ու ոտքերով սկսել են հարվածել:
Շահեն Հարությունյանը նաև հիշեց Շանթ Հարությունյանի հետ զրույցը, որի ժամանակ հայրը իրեն խորհուրդ է տվել չապրել կամ պայքարել արժանապատիվ ապրելու համար և հասնել հաղթանակի:
Նախորդող հրապարակում՝ Շանթ Հարությունյանի գործով ոստիկանների աչքերը մրմռացել ու արցունքոտվել են
Շանթ Հարությունյանի համար բժիշկ է հրավիրվել դատարան
«Մեր իշխանությունները պետք է ԵԱՀԿ-ից պահանջեն ՌԴ-ին հեռացնել»