13/08/2014 17:24
Շանթ Հարությունյանը իրեն մեղավոր չի ճանաչում ու չի ճանաչելու
Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանը ասաց, որ ինքն է պատասխանատու նոյեմբերի 5-ի իրադարձությունների համար, քանի որ ինքն է ղեկավարը եղել:
Շ. Հարությունյանը ասաց, որ իր հարցաքննությունը ևս մեկ անգամ օգտագործում է հասարակությանը վախկոտ չլինելու, պարկեշտ կյանքով ապրելու կոչ անելու համար:
«Իմ կարծիքով՝ հայ ժողովրդի վերջին զարգացումը եղել է հելլենիստական ժամանակաշրջանում, այժմ մենք որևէ զարգացում չունենք: Մենք այսօր կարիք ունենք աշխարհայացքի հեղափոխության, հակառակ դեպքում ազգը ոչնչանում է»,-ասաց նա:
Նա հայտարարեց, որ իրեն մեղավոր չի ճանաչում ու չի ճանաչելու, իսկ նոյեմբերի 5-ին հեղափոխություն անելու նպատակ չի ունեցել և անգամ չի իմացել, թե երթի մասնակիցները ուր են գնալու:
Շ. Հարությունյանը ասաց, որ ինքը ազգայնական գաղափարներ է միշտ ունեցել և չի ընդունում հեղափոխությունը, բայց այժմ զգում է, որ աշխարհայացքի փոփոխության կարիք կա:
«Ես հեղափոխություն պետք է անեի դեկտեմբերի 2-ին: Ես մերոնց բոլորին զգուշացնում էի, որ պրովոկատորներ են լինելու և մենք պատրաստ էինք ամեն ինչի, բայց չէինք ցանկանում հեղափոխություն անել, քանի որ մեր անելիքը երկրի խնդիրը ցույց տալն էր»,- ասաց նա, նշելով, որ այդ իրավիճակը ստեղծեցին ոստիկանները:
Նախորդող հրապարակում՝ Շահեն Հարությունյան. Ոստիկանները ինձ հավատացնում էին, որ հայրս մահացել է