15/08/2014 10:40
«Ժառանգությունում» դժգոհ են Ռուբիկ Հակոբյանից
«Ժամանակի» տեղեկություններով, «Ժառանգություն» կուսակցությունում խիստ դժգոհ են, որ ԱԺ իրենց խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանն անցած շաբաթ Հովիկ Աբրահամյանի և Սեյրան Օհանյանի հետ միասին ուղղաթիռով մեկնել է Արցախ:
Արցախից վերադառնալուց հետո կուսակցությունում հանդիպում է եղել, որի ընթացքում «Ժառանգության» նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը Ռ. Հակոբյանին ասել է, որ նման քայլերը պետք է, անպայման, համաձայնեցվեն կուսակցության և Ր. Հովհաննիսյանի հետ, ինչը տվյալ դեպքում չի արվել: