16/08/2014 16:16
Էբոլայով հիվանդ բժիշկն ապաքինվում է
Ամերիկացի բժիշկ Քենթ Բրենթլին, ով Էբոլա վիրուսով է վարակվել Լիբերիայում, սկսել է ապաքինվել: Այս մասին տեղեկացնում է Vesti-ն:
Հուլիսի վերջին վարակված Բրենթլիին տեղափոխել էին ԱՄՆ Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքի հիվանդանոցը: Այժմ բուժող բժիշկը հայտարարել է, որ հիվանդն ապաքինվում է: Հիվանդության դեմ պայքարում է նաև ամերկուհի Նենսի Ռայթբոլը, նրա ամուսինը հաղորդել է, որ կնոջ վիճակը բարելավվում է:
Ըստ առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների՝ Արևմտյան Աֆրիկայում վիրուսի բռնկումից մահացել է ավելի քան 1000 մարդ: Փետրվարից արձանագրվել է էբոլայի վարակման ավելի քան 2 հազար դեպք` Լիբերիայում, Սիերրա-Լեոնեում, Գվինեայում և Նիգերիայում:
Նախորդող հրապարակում՝ ԱՄՆ-ում Էբոլա տենդով հիվանդ ամերիկացուն փորձում են բուժել