18/08/2014 16:35
Ֆերգյուսոնում երեխայի սպանությունից հետո անկարգությունները չեն դադարում
Միսսուրիի նահանգապետ Ջեյ Նիքսոնը այսօր Ազգային գվարդիան Ֆերգյուսոն քաղաքում տեղակայելու մասին հրամանագիր է ստորագրել: Այս մասին հաղորդագրությունը տեղադրվել է նահանգի պաշտոնական կայքում:
Նշենք, որ Ֆերգյուսոն քաղաքում ոստիկանի կողմից սևամորթ երեխայի սպանությունից հետո արդեն մի շաբաթ է` չեն դադարում անկարգությունները: Մարդկանց ցրելու համար ոստիկանները ռետինե մահակներ և արցունքաբեր գազ են կիրառել, սակայն ցուցարարներին ցրել չի հաջողվում: Ստեղծված իրավիճակը այսօր իր նախարարների հետ քննարկելու է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: ԱՄՆ-ի նախագահը այդ պատճառով ժամանակավորապես ընդհատել է իր արձակուրդը և վերադարձել Սպիտակ տուն: