18/08/2014 12:17
Էբոլայի 17 վարակակիր փախել են հիվանդանոցից
Լիբերիայի մայրաքաղաք Մոնրովիայում զինված մարդիկ հարձակվել են բժշկական մեկուսարանի վրա, որտեղ բուժում էին ստանում Էբոլայով տառապող մարդիկ: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:
Դրա հետևանքով այս հիվանդության բոլոր կրողները հայտնվել են դրսում: Ականատեսներից մեկը պատմել է, որ նրանք հարձակվել են մեկուսարանի վրա, թալանել, իսկ բոլոր հիվանդաները փախել են:
Մասնագետները մտավախություն ունեն, որ սա պատճառ կդառնա քաղաքում համաճարակի տարածման: Վարկածներից մեկի համաձայն` քաղաքում այն համարում են հորինված հիվանդություն և պահանջում են փակել այդ բժշկական հաստատությունը: Նշենք, որ հիվանդությունը ողջ աշխարհում արդեն խլել է 1145 մարդու կյանք, իսկ 2127 մարդ էլ գրանցված է որպես վարակի կրող:
Նախորդող հրապարակում՝ Ռուսաստանում էբոլայի դեմ պատվաստանյութ են մշակում
Էբոլայով հիվանդ բժիշկն ապաքինվում է