20/08/2014 14:02
Իսլամիստ գրոհայինները առանձնակի դաժանությամբ սպանել են ամերիկացի լրագրողի
Ամերիկացի լրագրող Ջեյմս Ֆոուլիի ընտանիքը հաստատել է նախօրեին տարածված տեղեկություններն այն մասին, որ Ֆոուլին սպանվել է իսլամիստ գրոհայինների կողմից: Այս մասին գրում է Vesti.ru-ն՝ նշելով, որ ամերիկյան կառավարությունը դեռևս զերծ է մնում այս առիթով որևէ հայտարարությունից:
«Հիմա մենք առավել քան հպարտ ենք Ջիմով: Նա զոհեց իր կյանքը, որ պատմի աշխարհին սիրիացի ժողովրդի տառապանքների մասին»,- ասել է Ջեյմս Ֆոուլիի մայրը, միաժամանակ խնդրելով գրոհայիններից, որ չսպանեն մյուս պատանդներին:
Նշենք, որ նախօրեին համացանցում տարածվեց Իրաքի իսլամիստ գրոհայինների նկարահանած տեսանյութ, որում նրանք առանձնակի դաժանությամբ սպանում են ամերիկացի լրագրող Ջեյմս Ֆոուլիի անունով ներկայացող տղամարդուն:
Տեսանյութում իսլամիստը նշում է, որ այս սպանությունը պատասխան է իրենց դիրքերի վրա ամերիկյան օդային հարվածներին:
Նշենք, որ Ջեյմս Ֆոուլիմն գերության մեջ էր արդեն մոտ մեկ տարի: