25/08/2014 17:23
Ֆրանսիայի կառավարությունը հրաժարական է տվել
Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը հայտարարել է, որ իր ղեկավարած կառավարությունը հրաժարական է տվել՝ երկրի նախագահ Ֆրանսուա Օլանդի կարգադրության համաձայն: Այս մասին հայտնում է France-Presse գործակալությունը:
Ըստ աղբյուրի՝ պատճառը էկոնոմիկայի նախարար Առնո Մոնտեբուրի կողմից Ֆրանսիայի տնտեսական կուրսի քննադատությունն է եղել:
Նախագահ Օլանդը վարչապետին խնդրել է նոր կառավարություն ձևավորել, որի նոր կազմը հայտնի կդառնա օգոստոսի 26-ին: