25/08/2014 14:41
Հայաստանի հավաքականը գրավեց 3-րդ տեղը
Լեհաստանի Կատովիցե քաղաքում ավարտված աշխարհի 13-րդ ուսանողական առաջնությունում Հայաստանի հավաքականը (Կարեն Գրիգորյան, Զավեն Անդրիասյան, Տիգրան Ս. Պետրոսյան, Մարիա Գևորգյան) թիմային հաշվարկում, 27 հնարավորից վաստակելով 18 միավոր, արժանացավ բրոնզե պարգևի: Առաջին երկու տեղերը գրավեցին Լեհաստանի (20,5) և Ռուսաստանի (18,5) հավաքականները: Այս մասին հայտնում է armchess.am-ը:
Անհատական հաշվարկում տղամարդկանց մրցաշարում Կարեն Գրիգորյանը նվաճեց արծաթե մեդալ: Նա 9 հնարավորից վաստակեց 6,5 միավոր և 1-3-րդ տեղերը բաժանեց ռուսաստանցիներ Սանան Սյուգիրովի և Իվան Բուկավշինի հետ: Լրացուցիչ ցուցանիշներով չեմպիոնի կոչումը նվաճեց Սյուգիրովը:
Կանանց մրցաշարում Մարիա Գևորգյանը 5,5 միավորով գրավեց 6-րդ տեղը: 8,5 միավորով չեմպիոնուհի դարձավ Կլաուդիա Կուլոնը (Լեհաստան):