25/08/2014 15:11
Սամվել Սևյանը բացառիկ հաջողությունների է հասել
Ամերիկահայ 13-ամյա շախմատիստ Սամվել Սևյանը հասավ բացառիկ հաջողության: Ռոքվիլ քաղաքում անցկացված օփենում Սամվելը երրորդ անգամ լրացրեց գրոսմայստերի նորման և դարձավ ԱՄՆ-ի պատմության մեջ առաջին շախմատիստը, ով շախմատային բարձրագույն բնագիծը հաղթահարում է դեռ 14 տարին չբոլորած: Հիշեցնենք, որ լեգենդար Ռոբերտ Ֆիշերը գրոսմայստեր է դարձել 15 տարեկան հասակում: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Այժմ միայն անհրաժեշտ է, որ Սևյանն իր վարկանիշը հասցնի 2500-ի, որպեսզի ՖԻԴԵ-ն հաստատի հայ շախմատիստի կոչումը: