25/08/2014 15:31
Կարո՞ղ է արդյոք Հայաստանը թռչնամիս արտահանել Ռուսաստան. Կարծիքներ
Թռչնաբուծության ոլորտում մի քիչ ներդրումներ են հարկավոր, որից հետո մենք հնարավորություն կունենաք մեր արտադրած թռչնամիսն արտահանել Ռուսաստան: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց «Հայաստանի թռչնաբույծների միություն» ՀԿ նախագահ Սերգեյ Ստեփանյանը:
Ըստ նրա՝ վերջին տարիներին Հայաստանում թռչնաբուծության ոլորտը զարգացում է ապրում, 2-3 %-ով աճել է թռչնամսի արտահանման ծավալները:
Աուլիսի մյուս բանախոս, Հայաստանի սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը սակայն, չկիսեց զրուցակցի լավատեսությունը: Ըստ նրա՝ այս պահին Հայաստան է ներկրվում երկրում սպառվող թռչնամսի մոտ 60 տոկոսը. «Հայաստանում շատ թռչնաֆաբրիկաներ դատարկ են. Հնարավորություն կա դրանք լցնելու, բայց չի արվում»,- եզրափակեց Ա. Պողոսյանը:
Անդրադառնալով Նոր Նորքի մի քանի մանկապարտեզներին մատակարարված փձացած թռչնամսի աղմկահարույց պատմությանը՝ Սերգեյ Ստեփանյանն ասաց, որ նախաքննությունից հետո նոր պարզ կդառնան մի շարք կարևոր հարցեր. «Հիմա, թե ո՞ւմից է «Ե.Է.Ռ.ԸՆԴ.ՔՈ» ՍՊԸ -ն գնել այդ միսը, ինքն է աճեցրել և սպանդի ենթարկել հավերին, թե դրսից է ներկրել, այս բոլոր հարցերի պատասխանը կտա նախաքննությունը»:
Փորձագետը, սակայն, վստահաբար հերքեց մամուլում շրջանառվող լուրերն այն մասին, թե այդ միսը «Ալավերդի» թռչնաֆաբրիկայի արտադրանքը է եղել: