25/08/2014 18:20
Մեկնարկում է Վենետիկի կինոփառատոնը
Վենետիկը կրկին հայտնվում է ռեժիսորների, դերասանների, պրոդյուսերների ուշադրության կենտրոնում: Երկու օր անց կմեկնարկի Վենետիկի կինոփառատոնը: Այս տարի կանցկացվի 71-րդ կինոփառատոնը և հանդիսանում է աշխարհում ֆիլմերի հնագույն փառատոնը։ 1935թ.-ից դարձել է ամենամյա։ Այն չի անցկացվել միայն Երկրորդ աշխարհամարտի տարիներին: Գլխավոր մրցանակը «Ոսկե առյուծն» է։
Մրցութային ծրագրին այս տարի մասնակցում է 20 ֆիլմ: Ամենապատկառելի տարիք ունեցող մասնակիցը Անդրեյ Կոնչալովսկին է, իր նոր՝ «Փոստատար Ալեքսեյ Տրյապիցինի սպիտակ գիշերները» ֆիլմով:
Ֆրասիան այս տարի կներկայանա 5 ֆիլմով: Կինոփառատոնի ընթացքու կցուցադրվի թուրք ռեժիսոր Ֆաթիհ Ակինի` «Սպի» ֆիլմը, որը պատմում է Հայոց ցեղասպանության մասին:
Վենետիկի կինոփառատոնի փակումը տեղի կունենա սեպտեմբերի 6-ին: