27/08/2014 16:20
Շանթ Հարությունյանի գործով ամբաստանյալը կմնա կալանավորված
Այսօր Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում շարունակվել է «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի և նրա ընկերների գործով դատակավարությունը:
Նիստի սկզբում ամբաստանյալների պաշտպանները միջնորդել էին դատարան վկայակոչել մի խումբ քաղաքացիների, ովքեր կարող են վկայել, որ ամբաստանյալները մասնակցել են Արցախյան հերոսամարտին: Դատավորը մերժեց միջնորդությունը:
Ամբաստանյալներից Արմեն Հովհաննիսյանի պաշտպան Արա Զաքարյանը միջնորդեղ փոխել Ա. Հովհաննիսյանի խափանման միջոցը, քանի որ որևէ ապացույց չկա, որ նա հրել և ֆիզիկական ցավ է պատճառել ոստիկաններ Գեղամ Խաչատրյանին և Արա Մարտիրոսյանին: Վերջինս առաջարկեց իր ամբաստանյալի կալանավորումը փոխարինել:
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ, որտեղից վերադառնալուց հետո հրապարակեց Ա. Զաքարյանի միջնորդությունը մերժելու մասին որոշում:
Դատավորի այս հայտարարությանը Շ. Հարությունյանը ասաց, որ իր համար սա կանխատեսելի որոշում էր:
Նախորդող հրապարակումներ՝ Շանթ Հարությունյանի համար բժիշկ է հրավիրվել դատարան
Շահեն Հարությունյան. Ոստիկանները ինձ հավատացնում էին, որ հայրս մահացել է
Շանթ Հարությունյանը իրեն մեղավոր չի ճանաչում ու չի ճանաչելու