01/09/2014 14:07
Ազգային հավաքականը մեկնել է Լատվիա
Սեպտեմբերի 1-ին Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Լատվիա, որտեղ սեպտեմբերի 3-ին կանցկացնի ընկերական հանդիպում Լատվիայի հավաքականի հետ: Հանդիպումը կկայանա սեպտեմբերի 3-ին, Ռիգայի «Սկոնտո» մարզադաշտում: Խաղի սկզիբը` Երևանի ժամանակով ժամը 21:45-ին: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Հայաստանի ազգային հավաքականի կազմում Լատվիա մեկնել են Գևորգ Կասպարովը, Արսեն Բեգլարյանը, Հրայր Մկոյանը, Ռոբերտ Արզումանյանը, Վարազդատ Հարոյանը, Տարոն Ոսկանյանը, Կառլեն Մկրտչյանը, Մարկոս Պիզելին, Կամո Հովհաննիսյանը և Ալեքս Էնրիկե դա Սիլվան: Հավաքական հրավիրված մյուս ֆուտբոլիստները կմիանան թիմին Լատվիայում: