01/09/2014 12:05
Վենետիկյան կինոփառատոնի ժամանակ ցուցադրվեց «Սպի» ֆիլմը
Օգոստոսի 31-ին Վենետիկյան 71-րդ միջազգային կինոփառատոնի ժամանակ ցուցադրվել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Սպի» ֆիլմը: Հիշեցնենք, որ ֆիլմի ռեժիսորն է ծագումով թուրք, գերմանացի Ֆատիհ Ակինը:
Interfax-ի փոխանցմամբ՝ ֆիլմը ցուցադրվել է միայն փառատոնի շրջանակներում:
Ֆիլմում նկարագրվում է, թե ինչպես է գլխավոր հերոս Նազարեթ Մանուկյանը, ով բնակվում է հայկական գյուղերից մեկում, հրաշքով փրկվում ջարդերի ժամանակ: Ցեղասպանությունից մեկ տարի անց նա իմանում է, որ իր երկու դուստրերը նույնպես ողջ են մնացել ու մեկնում է աշխարհով մեկ նրանց փնտրելու:
Ի դեպ՝ ֆիլմի վրա աշխատել են մի քանի երկրների ներկայացուցիչներ, որոնց թվում են նաև պրդյուսերներ Ռուբեն Դիշդիշյանը և Արամ Մովսիսյանը:
Նախորդող հրապարակումներ՝ Ցեղասպանության մասին նոր ֆիլմը` Վենետիկյան կինոփառատոնում (Տեսանյութ)