02/09/2014 13:28
Մահացած զինվորի գործով սպանության մեղադրանք է առաջադրվել նրա ծառայակցին
2014թ. օգոստոսի 28-ին ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքերից մեկում հրազենային վիրավորումից մահացած ժամկետային զինծառայող, շարքային Վլադիմիր Ալեքսանի Հայրապետյանի գործով ձերբակալված պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սիմոն Սարգսի Մկրտչյանին սպանության հոդվածով մեղադրանք է առաջադրվել: Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ Քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը:
«Մեղադրանքն առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանություն): Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը երկու ամսով»,- ասաց Մերի Սարգսյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ զինծառայողի մահվան փաստով քրեական գործ էր հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 365 հոդվածի 3-րդ մասով (մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը՝ որն առաջացրել է ծանր հետևանքներ):
Նախորդող հրապարակումներ՝ Հրազենային վիրավորումից ժամկետային զինծառայող է մահացել
Ժամկետային զինծառայողի մահվան գործով ձերբակալված կա