03/09/2014 11:55
Լևոն Հայրապետյանը չպետք է պահվեր կալանավայրում. ՄԻՊ ներկայացուցիչ
Նախօրեին հայազգի գործարար Լևոն Հայրապետյանին քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու նպատակը եղել է ընդամենը մեկօրյա բուժզննում իրականացնելը: Դրանից հետո նա կրկին տեղափոխվել է «Մատրոսկայա տիշինա» մեկուսարան: Այս մասին տեղեկանում ենք Լևոն Հայրապետյանի Facebook-յան էջից:
Իսկ Ռուսաստանի Դաշնության օմբուդսմեն Էլլա Պամֆիլովան համապատասխան գրություններով դիմել է պատկան մարմիններին, որ նրանք ուշադրություն դարձնեն Լևոն Հայրապետյանի առողջական խնդիրներ վրա և անհրաժեշտության դեպքում նորից տեղափոխեն քաղաքացիական հիվանդանոց:
«Լևոն Հայրապետյանի հարցով մենք մշտապես հեռախոսակապի մեջ ենք Ռուսաստանի մեր գործընկերների հետ, նրանք այժմ ուսումնասիրում են գործը, որից հետո ՌԴ օմբուդսմենը հնարավոր է դիմի պատկան մարմիններին: Շեշտադրումը հիմնականում առողջական խնդիրների վրա է, քանի որ մենք էլ ենք հենց դա առաջնային համարում:
ՌԴ օրենքով Լևոն Հայրապետյանին նման հիվանդությունների դեպքում չպետք է պահել կալանավայրում, այդ իսկ պատճառով մեր գործընկերը դիմել է պատկան մարմիններին»,- ասել է Հայաստանի ՄԻՊ ներկայացուցիչը:
Նախորդող հրապարակում՝ Լևոն Հայրապետյանը կրկին մեկուսարան է վերադարձել