03/09/2014 10:55
Ռուսական ռազմական ինքնաթիռները չեն կարողանում մուտք գործել ՀՀ տարածք
Ինչպես գիտեք, Ղրիմում տեղի ունեցած իրադարձությունների պատճառով Ռուսաստանի նկատմամբ սանկցիաներ են կիրառվում, ինչի հետևանքով Ռուսաստանն արդեն իսկ հանդիպել է որոշակի դժվարությունների: «ՉԻ» տեղեկություններով՝ հուլիսից սկսած ռուսական ռազմական ինքնաթիռները մուտք չեն կարողանում գործել Հայաստանի տարածք:
Տեղեկացնենք, որ այդ ինքնաթիռները սպասարկում են Հայաստանում գտնվող ռուսական ռազմաբազան: Բանն այն է, որ Թուրքիան և Վրաստանը արգելել են իրենց օդային տարածքում ռուսական ռազմական ինքնաթիռների չվերթները, ինչն անհնարին է դարձնում՝ թռիչքները դեպի Հայաստան:
«ՉԻ»-ին հասած տեղեկություններով՝ մասնավորապես Գյումրիում տեղակայված ռուսական 102 ռազմաբազան արդեն երկու ամիսներին համալրվել է նորակոչիկներով, սակայն զինվորներին և սպաներին անհրաժեշտ զինվորական գույքը, պարագաներն ու հատուկ մասնագիտական սարքավորումները բացակայում են, պաշտոնական Մոսկվան սանկցիաների պատճառով չի կարողանում սպասարկել ռազմաբազան: Այդ պատճառով Էրեբունիում տեղակայված ավիաբազան և Գյումրու 102-րդ բազան դեռևս սպասում են, թե երբ հնարավոր կլինի ստանալ ռազմական բեռները, որոնք մեկնարկային վիճակում գտնվում են Ռոստովի օդանավակայանում»: