03/09/2014 10:15
Սարգսյան-Ալիև հաջորդ հանդիպումը տեղի կունենա այս շաբաթ
Նախագահական նստավայրին մոտ կանգնած «Հայկական Ժամանակի» աղբյուրները հայտնում են, թե Սերժ Սարգսյանը համաձայնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպել այս շաբաթ՝ Ուելսի մայրաքաղաք Քարդիֆում տեղի ունենալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում:
Թերթի աղբյուրները փոխանցում են, որ հանդիպում կազմակերպելու նախաձեռնությունը պատկանում է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիին:
Օգոստոսի 8-ին Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կազմակերպած հանդիպումից հետո ԱՄՆ-ի համար կարևոր է Սարգսյան-Ալիև նոր հանդիպում կազմակերպել պրոցեսից մեկուսացվածի վիճակում չհայտնվելու համար: Ու քանի որ դեռևս վերջնական հայտնի չէ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կմեկնի՞ Քարդիֆ թե ոչ, Սարգսյան-Ալիև նոր հանդիպումը կասկածի տակ է: Չնայած՝ թերթի տեղեկություններով, Ալիևը նախնական համաձայնություն տվել է:
Հիշեցնենք, որ Սարգսյան-Ալիև հանդիպում կազմակերպելու նախաձեռնություն ցուցաբերեց նաև Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ամիսներ առաջ տարածաշրջան կատարած այցի ընթացքում: