04/09/2014 10:25
Ռուսաստանից Հայաստան փոխանցվող տրանսֆերտների ծավալը նվազում է
Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների հետևանքներն արդեն իսկ ակնհայտ են: Այդ երկրից Հայաստան փոխանցվող և ՀՀ բյուջեում զգալի կշիռ ունեցող տրանսֆերտների ծավալն ամիսներ շարունակ նվազում է: Կենտրոնական բանկի տվյալների համաձայն՝ այս տարվա հուլիսին ՌԴ-ից ՀՀ է փոխանցվել 168 մլն 737 հազար դոլար, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ պակաս է 11.9 մլն դոլարով:
«Ընդ որում՝ հունիսի համեմատ այս տարբերությունը գրեթե կրկնակի ավելի է (հունիսին ՌԴ-ից ՀՀ էր փոխանցվել 134.8 մլն դոլար, որը 2013 թ. հունիսի համեմատ պակաս էր 6.4մլն դոլարով)»,- գրում է «168 ժամը»: