04/09/2014 15:35
Յուրի Վարդանյանի որդին դատապարտվեց 4 տարի ազատազրկման
Այսօր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ընթերցվեց նախկին նախարար, դեսպան Յուրի Վարդանյանի որդու՝ Դավիթ Վարդանյանի դատավճիռը, համաձայն որի նա դատապարտվեց 4 տարի 6 ամիս ազատազրկման:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 15-ին Սյունիքի մարզի քննչական բաժնում Դավիթ Վարդանյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել «առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը և «թմրամիջոցների մաքսանենգությունը» հատկանիշներով:
«Ինձ համար անսպասելի էր նման վճիռը: Դատարանը շատ խիստ դատեց»,- Aysor.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Դավիթ Վարդանյանի գործով փաստաբան Վահան Հայրապետյանը: