05/09/2014 12:30
Արոնյանը ոչ-ոքի խաղաց Վաշյե-Լագրավի հետ
ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում շարունակվում է «Սինքֆիլդի գավաթ» մրցաշարը: Մրցաշարի 8-րդ տուրում Լևոն Արոնյանի մրցակիցը Մաքսիմ Վաշյե-Լագրավն էր: Հայաստանի ուժեղագույն գրոսմայստերը ոչ-ոքի խաղաց ֆրանսիացու հետ: Տուրի մյուս պարտիներում Ֆաբիանո Կարուանան և աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը ևս հաղթողին չորոշեցին, իսկ Վեսելին Թոփալովն առավելության հասավ Հիկարու Նակամուրայի նկատմամբ:
«Սինքֆիլդի գավաթ», 8-րդ տուր
Լևոն Արոնյան (Հայաստան) - Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա)՝ 0.5:0.5
Հիկարու Նակամուրա (ԱՄՆ) - Վեսելին Թոպալով (Բուլղարիա)՝ 0:1
Ֆաբիանո Կարուանա (Իտալիա) - Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)՝ 0.5:0.5
Այս տուրից հետո Ֆաբիանո Կարուանան շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը` ակտիվում ունենալով 7.5 միավոր: Նրան հաջորդում է Մագնուս Կարլսենը` 4.5 միավոր, իսկ Արոնյանը 3 միավորով 4-րդ տեղում է: