06/09/2014 10:03
Սյունիքի մարզպետ կնշանակվի Էներգետիկայի նախկին նախարար Արմեն Մովսիսյանը
Իշխանական վերնախավում այս օրերին ակտիվորեն քննարկում են, թե ո՞վ պետք է փոխարինի Սյունիքի նախկին մարզպետ Վահան Հակոբյանին: «Չորրորդ իշխանության» տեղեկացմամբ` բացի Սուրիկ Խաչատրյանի թեկնածությունից, շրջանառվում է նաև մեկ սյունեցու անուն: Խոսքը ՀՀ Նախագահի խորհրդական, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախկին նախարար Արմեն Մովսիսյանի մասին է:
«Ասում են, որ ոչ միայն Մովսիսյանը դեմ չէ մարզպետ նշանակվել, այլև՝ ՀՀԿ-ականների ազդեցիկ հատվածը: Այս պահին ՀՀԿ-ականները, սակայն, պաշտոնական որևէ մեկնաբանություն այս առնչությամբ հրաժարվում են տալ. սպասում են Սերժ Սարգսյանի վերադարձին: Ամենայն հավանականությամբ, շաբաթ օրր կայանալիք ՀՀԿ խորհրդի նիստում, որին կմասնակցի նաև Սերժ Սարգսյանը, Սյունիքի նոր մարզպետի հարցը վերջնական կլուծվի»,- հավելել է թերթը: